ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Հայհոյել ենք՝ դատարան ենք գնում»

«Հայհոյել ենք՝ դատարան ենք գնում»
05.09.2014 | 16:57

«Սա կառավարությա՞ն, թե՞ ԱԺ-ի նիստ է»,- իրար հարցնում էին գործադիրի նիստին հետևող լրագրողները։ Իսկ պատճառը Հովհաննես Մանուկյանի զեկույցն էր՝ պաշտոնյաներին հանրային միջոցառումների, ակցիաների ժամանակ հանրային վիրավորանքից պաշտպանելու մասին։ Այս զեկույցը պատահական չէր, այլ վարչապետի հանձնարարականն էր, ինչը նշանակում է, որ պետպաշտոնյաները բողոքել են վարչապետին։ Բայց դժգոհելուց առաջ երևի թե մոռացել էին հարցնել՝ իսկ ո՞վ և ինչպե՞ս է պաշտպանելու հանրությանը պաշտոնյաների վիրավորանքից։ Գաղտնիք չէ, որ պետական պաշտոնյաներն ու պատգամավորները հաճախ անպարկեշտ և հայհոյախառն արտահայտություններ են օգտագործում ոչ միայն լրագրողների, այլև ժողովրդի հասցեին։ Ինչպե՞ս պետք է կարգավորվի ա՛յս հարցը՝ նիստի ավարտից հետո հետաքրքրվեցի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից։
«Վիրավորանքն ու զրպարտությունը, անկախ այն բանից, ով ում է վիրավորում՝ պաշտոնյա՞ն քաղաքացուն, թե՞ քաղաքացին պաշտոնյային, կարգավորվում է քաղաքացիաիրավական հարաբերության և քաղաքացիաիրավական պաշտպանության կարգով։ Օրենսդրական դաշտում այս հարցը կարգավորված է։ Պատվի, արժանապատվության և անձի պաշտպանության իրավունքի բոլոր հնարավորությունները վերը նշված կարգերը տալիս են։ Հետևաբար որևէ մեկը, ով ցանկություն ունի իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու անհարկի միջամտությունից՝ վիրավորանքից, զրպարտությունից, իրավասու է դիմելու դատարան և անկախ նրանից, թե այդ դատական գործընթացը որքան կտևի, դա օրենսդրությամբ սահմանված միակ եղանակն է»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ